Շատերի առողջության համար ամառային եղանակն ուղղակի աղետ է: Խնդիրները հիմնակնում հանդիպում են արյան բարձր ճնշում ունեցողների, հիպերտոնիկների, ճարպակալում ունեցողների, կլիմաքսի մեջ գտնվող կանանց շրջանում և բոլոր նրանց մոտ, ովքեր ստվերի փոխարեն նախընտրում են արևի ճառագայթները:

 

Լավ է, երբ այսպես ասած, փրկող ստվերը լինում է ծառ, այլ ոչ թե քարից կամ երկաթից մի որևէ ծածկ: Ցավոք, ծառերի ստվերը մեր առօրյայում քիչ է հանդիպում. հիմնականում օրվա մեծ մասն անցկացնում ենք տան, աշխատավայրի շրջակայքում, որտեղ դրանք քիչ են:

 

Մեր մարմնի խոնավությունն ու ջերմային բալանսը պահպանելու համար մեզ օգնում է միայն առավոտյան և երեկոյան ցնցուղ ընդունելը և բնական գործվածքով հագուստը Ինչ է կատարվում մեզ հետ, երբ շոգը գնալով անտանելի է դառնում: Ինչ խնդիրներ են առաջանում և ինչ է պետք անել:

 

Ինչ անել գլխապտույտի, գունատության, սառը քրտինի դեպքում

 

Դա կարող է կապված լինել գերտաքացման կամ թթվածնի պակասի հետ: Այդպիսի դեպքերում պետք է նստել, կախել գլուխը՝ արյան շրջանառությանը և թթվածնի հոսքը դեպի գլխուղեղ լավացնելու համար: Նաև պետք է ազատվել կիպ, անհարմար հագուստից: Եթե ձեռքի տակ չունեք ամոնիակի լուծույթ, ապա կարող եք օծանելիքը կաթեցնել բամակյա սկավառակի վրա, տանել դեպի քիթը: Վերջում չմոռանաք դեմքը ցողել սառը ջրով:

 

Ինչ անել քթի արնահոսության դեպքում

 

Սա հիմնականում հանդիպում է շոգ եղանակին, երբ քթի լորձային մեմբրան շատ չոր է կամ այն դեպքում, երբ արյան ճնշման բարձրացում է արձանագրվում: Տամպոնների օգտագործումը ցանկալի չէ. դրանցից դժվար է ազատվել արյան կանգից հետո:

 

Գլխավոր ու կարևոր պայմանը գլուխը ետ չտանելն է, պետք է ուղիղ պահել, այլապես այն կհոսի դեպի կոկորդ: Ավելի լավ է պառկել, գլխի տակ ունենալ մի քիչ մեծ բարձ, կամ նստել այնպես, որ մարմնի վերին հատվածը մի փոքր ետ լինի: Քթի վրա պետք է դնել թաշկինակով սառույց:

 

Ինչպես ազատվել անսպասելի սրտխառնոցից

 

Երբեմն բավական է միայն քթին մոտեցնել ամոնիակի լուծույթով թրջած բամբակյա սկավառակ: Նաև կարող եք լեզվի տակ դնել Վալիդոլի հատիկներ կամ խմել մեկ ճաշի գդալ անանուխի թուրմով խառնած ջուր:

 

Ինչ անել ամռանը ոտքերի ուռածության դեպքում

 

Եթե շոգ եղանակին հագնում եք սինթետիկ բաղադրությամբ կոշիկներ, ապա դժվար թե կարողանաք ազատվել ոտքերի ուռածությունից: Լավագույն միջոցը դա կանխելն է՝ հագնելով կաշվե կոշիկներ, աշխատավայրում փոխել դրանք, կրել ավելի հարմարավետ կոշիկներ: Որպեսզի ոտքերի մաշկն այդպես չարձագանքի շոգ եղանակին, ամեն օր ընդունեք ոտքերի կոնտրաստային ցնցուղ: Այդ պրոցեդուրան տևում է 5 րոպե, յուրաքանչյուր 60 վայրկյանը լրանալուն պես տաք ցնցուղը պետք է փոխվի սառը ցնցուղի: Վերջում ոտքերը մի սրբեք սրբիչով, դրանք պետք է չորանան ինքնուրույն:

 

Բոլոր դեպքերում եթե ինչ-որ բան այն չէ, անպայման ձեռքի տակ ունեցեք ամոնիակի լուծույթ, բամբակ, որոնք կօգնեն ամռան տաք, բայց միևնույն ժամանակ վտանգավոր եղանակի հասցրած խնդիրներից հրաժարվել: