Պատրաստվում եք անցնել առողջ ապրելակերպի: Ճիշտ ժամանակն է մաքրել օրգանիզմը ոչ պիտանի ու անցանկալի թունավոր նյութերից: Շատերը ամեն օր ուտում են անառողջ ու վնասակար սնունդ: Օգտվում են ֆասթֆուդից և չեն հետևում սննդակարգի պարզ կանոններին: Սրա հետևանքով օրգանիզմում առաջանում են բազմաթիվ անպետք ու վնասակար նյութեր: Ձեզ ենք առաջարկում թունազերծման (դետոքսիկացիա) լավագույն բաղադրատոմսերը:

 

 

Խնձոր և դարչին

 


Բարակ կտրատեք 1 խնձոր: Ավելացրեք կես լիտր ջուր,1 թեյի գդալ աղացած դարչին: Խմեք օրվա ընթացքում պարբերական դադարներով: Խնձորի և դարչինի համադրությունը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը և մաքրել մարսողական համակարգը:

 

 

Կիտրոնի հյութ և մեղր

 


2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութը խառնեք 200 մլ. տաք ջրի հետ,ավելացրեք 1 թեյի գդալ մեղր,մեկ պտղունց աղացած կոճապղպեղ (իմբիր): Խմեք սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այն մաքրում է մարսողական համակարգը, ամրացնում է արյունատար անոթների պատերը, կենսական էներգիա է հաղորդում:

 

Կոճապղպեղով (իմբիր) ըմպելիք

 


Ոչ մեծ քանակությամբ թարմ կոճապղպեղի արմատը (3-4սմ) մաքրեք և մանր կտրատեք: Լցրեք 1լ տաք ջրի մեջ և եփեք միջին կրակի վրա 10 րոպե: Այնուհետև քամեք,սառելուց հետո ավելացրեք մեկ պտղունց դարչին և մի քանի ճաշի գդալ մասուրի օշարակ: Ընդունեք օրվա ընթացքում 100-150 մլ., հաց ուտելուց կես ժամ առաջ: Այն կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը,տոնուս է հաղորդում:

 

Բազուկի հյութ


1 հատ բազուկից, 2 խնձորից,նեխուրի 4 ցողուններից պատրաստեք թարմ քամած հյութ: Ընդունեք օրը 2 անգամ 1 ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ:

 

 

Առողջության կոկտեյլ


1 նարնջի, կիտրոնի և գազարի թարմ քամած հյութից պատրաստեք ըմպելիք: Խմեք առավոտյան սոված ժամանակ,նախաճաշից կես ժամ առաջ: Այս խառնուրդը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այն լավ միջոց է հոգնածության և թուլության հաղթահարման համար: