1990թ-ից՝ ոգևորված լեգենդար Լոթար Մատթեուսի անզուգական խաղով, բոլոր առաջնություններում եղել եմ Գերմանիայի հավաքականի անդավաճան երկրպագուն:

 


Այս հավաքականից միշտ հաղթանակ եմ ակնկալել՝ թեև պետք է խոստովանեմ, որ Գանայի հավաքականի հետ խաղի առաջին կեսում գերմանացիները դրսևորեցին իրենց լավագույն որակների մի մասն ընդամենը:

 


Գանացիներն անձնազոհաբար պայքարում են ցանկացած գնդակի համար, դաշտի ցնկացած հատվածում:
Խաղը հետաքրքիր է, հուսանք, որ երկրորդ խաղակեսում ականատեսը կլինենք նաև գոլերի: Դրա համար մոտիվացված են թե թիմերը, թե առանձին խաղացողներ: Օրինակ, եթե Գերմանիայի ընտրանու հարձակվող Թոմաս Մյուլլերը դառնա գոլի հեղինակ, միանձնյա կգլխավորի ռմբարկուների ցուցակը:

 

 

Սուրեն Սուրենյանց