Իրաքի պես երկրում դեմոկրատիան չաշխատող մեխանիզմ է.այնտեղի ժողովուրդը ամենադաժանն է արաբական աշխարհում և սիրում է ուժ,ենթարկվում է ուժին: Ժամանակին Սադդամ Հուսեյնը գտել էր Իրաքում կայունություն հաստատելու բանաձևը՝ սուննի փոքրամասնությանը ուժեղացնելով քրդական և շիական մեծամասնություններին հակակշիռ ստեղծելով: Նրա բռնապետական մեթոդները իհարկե վիճելի և հակամարդկային էին,բայց ժամանակը ցավոք ցույց տվեց,որ միակ ճիշտ ձևն էր: Իրաքցիները ուժն են հարգում,ուժեղին են ենթարկվում; Տեսաք ինչ եղավ,երբ էլ Սադդամը չկար իշխանության մեջ?: Երկիրը նրա գահընկեցությունից հետո համակվեց շիաների և սուննիների մի քանի ապստամբություններով,սկսեցին իրար հետ բախվել կրոնական հոսանքները,արաբները սկսեցին բախվել քրդերի հետ: Հիմա էլ երկիրը բռնկվել է կրոնաքաղաքացիական պատերազմի բոցով: Սադդամից հետո հավասարակշռությունը Իրաքում խախտվել է և մեծամասնությունը սկսել է զուտ ներհամայնքային շահերով առաջնորդվել և ղեկավարել երկիրը: Կարճ ասած Իրաքի ժողովուրդը իզորու չէ մարսել դեմոկրատիան.նա ուժի և բռնակալի է սովոր,որ լինի միասնական և կայուն: Դեմոկրատիայի ամեն գնով ջատագովները թող հերքեն ասածս ,երբ ինչ-որ հրաշքով Իրաքում կհաստատվի կայունություն և խաղաղություն,թող ասեն տես դեմոկրատիան խաղաղեցրեց ռազմատենչ իրաքցիներին: Տա Աստված,որ ողջ արաբական և իսլամական աշխարհը Սիրիական և Իրաքյան բոցից չբռնկվի կրոնաքաղաքացիական պատերազմի հրդեհով,որի նախադրյալները արդեն երևում են:

 


Տիգրան Մկրտչյան