Նախ այն մասին, թե ինչ բան է ԱՍՏՎԱԾ մեծատառերով: Աստված բառը մեծատառերով ԻՄ ԸՆԿԱԼՄԱՄԲ հետևյալն է՝ տիեզերքի ամեն ինչի ու ամեն բանի փոխկապակցվածությունը, որն անընդհատ պատասխանում է ՝՝այո՝՝ , ՝՝ ոչ՝՝, ՝՝կամ՝՝ հարցերին: Դա վերաբերում է ՝՝ամենավերջին՝՝ մոլեկուլ - ատոմին, վերջացրած գալակտիկաները ու այլ գործընթացները Տիեզերքում: Ինչ վերաբերում է մարդ արարածին, ապա այդ մարդու վարքը և գործողությունները կապված են գիտակցականության, գիտակցության հետ: Խոսքը սովորական մարդու մասին է, որը ամեն օր մի բան անելուց կամ չանելուց ունի պատճառ այդ մի բանը անելու կամ չանելու համար: Մարդը իմաստավորում է ամեն բան իր օգտակարության և անօգտակարության տեսանկյունից: Մարդն ունի կամք՝ յուրաքանչյուրը միայն իրեն չափով և այդ կամքը տարածելի է նաև բոլոր հեղինակությունների , հեղինակավոր անձանց վրա: Սակայն, այդքանով հանդերձ հայտնի է միաժամանակ, որ այդ հեղինակավոր անձիք իրենց ԿԱՄՔՈՎ, ԽԵԼԱՑԻՈՒԹՅԱՄԲ,ԿՐԹՈՒԹՅԱՄԲ և ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ հանդերձ եղել են մի ինչ որ ՝՝անհասկանալի՝՝ գաղափարների ու հավատի ազդեցության ներքո, այսինքն հավատացել են մոգությանը, պայծառատեսությանը, գնացել են մոգի մոտ և այլն: Բանը նրանումն է, որ մարդիկ իրենց կյանքում անընդհատ հանդիպում են այնպիսի դեպքերի ու սիստեմատիկության, որից փախչել անկարելի է:

Այդտեղ հեղինակավոր անձինք նույնիսկ անզոր են, քանի որ իրենց դրսևորած բուն վարքը ապացուցում է, որ ո՛չ կամքը, ո՛չ իշխանությունը ո՛չ գիտելիքը զորու չեն մարդու մեջ հաղթահարել ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆԵԼՈՒ, ԱՊԱԳԱՆ ԻՄԱՆԱԼՈՒ ամենահաղթ տենչն ու ցանկությունը: Կամքը և մնացած գիտելիքները մարդու ապագան կառուցելու համար միջոցներ են: Այդ կամքը ունեցել են թե՛ Նապոլեոնը, թե՛ Հիտլերը, թե՛ Ստալինը (ստիպված եմ նշել հեղինակությունների), սակայն նշված երեքն էլ եղել են իրենց բնույթի մեջ այսպես կոչված ՝՝սնահավատ՝՝, այն իմաստով, ինչ իմաստով որ պետք է հասկանալ մարդն իր կյանքում հաճախ կրկնվող երևույթները իմաստավորելը: Նույնիսկ կենցաղային պարզ փորձի հիման վրա կարելի է ցույց տալ, որ այդպիսի ՝՝սնահավատություն՝՝ գոյություն ունի նույնիսկ բարձրաստիճան դիվանագետների մեջ: Բոլորովին այլ բան է, երբ մարդն արհամարհում է ամեն օր իր ճամփին հայտնված սև կատվին, այլ իրադարձությունները, որոնց դրանք իմաստավորողները տալիս են ՆԱԽԱՆՇԱՆԻ բովանդակություն: Կարծում եմ տեսականորեն գոնե մեկ շաբաթվա ընթացքում չորս անգամ սև կատվի անցնելը մի մարդու դիմացով, որը արհամարհում է բոլոր տեսակի կատուներին, անհնար է, որ գոնե մեկ անգամ համեմատականներ չանցկացնի տվյալ և նախորդ օրերի իրադարձությունների մեջ ու մի ինչ որ հաջողակության կամ ձախողման համեմատականներ չանցկացնի իր ներսում, թեկուզև թռուցիկ: Եթե տվյալ անձը անկախ իր զարգացվածության և գիտելիքների քանակից ու բնույթից իմաստավորում է իր առօրյա կենցաղում հանդիպող երևույթները, որոնք կրում են մի տեսակ սիստեմատիկ բնույթ, ինչպես որ իր ամեն օրվա քնից արթնանալը, ապա այդտեղ կա ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ այն իմաստավորելու, հավատալու և չհավատալու բովանդակություն տեսնելու կամ չտեսնելու հարցերում: Ահա թե ինչու հոգևորական հորջորջվածները դեմ են ամեն տեսակ սրճի բաժակ նայելուն, մոգությանը, նախանշաններին և այլնի իմաստավորմանը, քանի որ իրենց միակ և անսխալական հռչակված աստվածը, (այն պետք է գրել միմիայն փոքրատառերով) արգելում է հավատալ այլ բաների, քան միմիայն իրեն:


Կամ մեկ այլ օրինակ. երազներ տեսնելը ո՞վ կարող է արգելել մարդուն... ոչ ոք այդ անել զորու չէ: Արթնանալիս մարդը անկախ իրենից ստիպում է իրեն զգույշ լինել, իսկ եթե անտեսում է վատ երազը և հանկարծ վատ բան է տեղի ունենում նրա կյանքում, ապա նա հետո հիշում է, որ իր տեսած վատ երազը միգուցե ազդանշան էր իրեն, այլ ոչ թե miajn երազ, որը ՝՝հենց այնպես ՝՝ իրեն էր ուղարկել ենթագիտակցական մի ինչ որ շերտից ՝՝ոմն մեկը՝՝: Այդպես էլ մոգությանը, պայ]առատեսությանը հավատացողներին. որևէ վատ բան չկա դրանում: Այն ընդամենը եկեղեցական բիզնեսին է հարվածում, ուրիշ ոչինչ: Ամեն մեկի անձնական և մասնավոր իրավունքն է հավատալ և չհավատալ, իմաստավորել կամ մերժել ինչ որ բան, ոչինչ չես կարող մարդկանց մղման մեջ փոխել այդ հարցում: Գիտելիքներով հարուստ մարդիկ նույնիսկ հավատում են սեփական թալիսմաններին, նույնիսկ՝ հագուստին ու կոշիկին, որոնք հագնելուց իրենց համար ապահովված է կամ հաջողությունը, անհաջողությունը կամ դժբախտությունը: Մտքերը մարդու ուղեկիցներն են, ընդ որում, անբաժան ուղեկիցները:


Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ իրենց համար ոչ մի նախանշան չի գործում. այդ նորից նրանց իրավունքն է՝ հավատալ կամ չհավատալ, իմաստավորել կամ չիմաստավորել:
Սակայն այդ մարդիկ չեն կարող լինել մի որևէ կրոնի հետևորդները, քանի որ վերջիններս ունեն արդեն իրենց հավատի բուն օբյեկտը, որին հղած իրենց աղոթքները արդեն խոսում է նրանց կողմից ճակատագրապաշտության մասին:
Չի՛ կարող եկեղեցականը (լինի այն մահմեդական, թե քրիստոնյա) ժխտել մյուսների մոգությամբ զբաղվելու իրավունքը, քանի որ հենց իրենց հավատի օբյեկտը ոչ պակաս մոգություն է՝ ծեսեր, աղոթքներ, պահանջներ, խնդրանքներ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ: Ուղղակի եկեղեցականները մենաշնորհել են իրենց մոգությունը, որպես միակ և պաշտոնական, անմրցելի մոգություն: Եկեղեցականներին դիմած անձը այսպես կոչված մեղքերի թողության համար ՝՝միջնորդ՝՝ կավատ հանդիսացող տերտերի կողմից միանգամից ուղարկվում է իրենց ՀԱՍԿԱՑԱԾ գրքային ՝՝աստծո՝ մոտ: Այդ իրենց ՝՝աստվածը՝՝ այդպիսով հանդիսանում է գլխավոր և միակ հռչակված մոգը, երբ այդպես էլ չգիտե տվյալ դիմորդը, ներվեցի՞ն իր ՝՝մեղքերը՝՝, թե ոչ...


Իսկ պայծառատեսի մոտ գնացող անձը, եթե իսկապես այդ մարդը հավատում է և պայծառատեսությանը, ավելի կոնկրետ է ստանում ինֆորմացիա՝ իր ապագա հաջողությունների ու ձախողումների , սպասվելիք կյանքի մասին: Քիչ չեն այն դեպքերը, երբ այդ գուշակությունների մեջ շատ մեծ տոկոս են կազմել ճշմարիտ՝ ԿՅԱՆՔՈՎ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ կանխատեսումները: Կա ինտուիցիա: Այդ ինտուիցիան սպանում են եկեղեցականները: Եթե ոմն մեկին չեն օգնում այդ եկեղեցականների քարոզած աստծուն ուղղված աղոթքները և այդ մարդուն իր կոնկրետ ինֆորմացիոն ազդեցությամբ կարողանում է օգուտ տալ պայծառատեսը, ապա այդտեղ եկեղեցականները տեսնում են իրենց մրցակիցների՝ բիզնեսի մասով: Եկեղեցի սիստեմատիկաբար գնացող անձը այսպես թե այնպես գումար է ծախսում՝ մոմ, խունկ և այլևայլ ծեսերի ՝՝շաբաշների՝՝ ժամանակ: Այսպիսով, հավատի հարցերում մենաշնորհային վիճակը եկեղեցուց պետք է սկզբնապես խլեն պայծառատեսները, մոգությամբ զբաղվողները: Այդ միանգամայն օրինաչափ է և խիստ անհրաժեշտ մարդու բանականության ազատման համար, որը գտնվում է եկեղեցական մենաշնորհային ճիրաններում:

 

 


Մեծ Հրո Երկիր