Ես զարմանում եմ, թե ՀՀԿ-ը ինչի է փրփրակալած պատասխանում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա հոդվածին: Քաղաքական կյանքի գարնանային սեզոնը ավարտվում էր, ավազակապետության թավշյա կազմաքանդում տեղի չունեցավ, ուրիշ մարդ դարձավ Բիձինա Իվանիշվիլի, հայտարարված հանրահավաքները տեղի չունեցան՝ բերելով հիսաթափության: Այդքանից հետո բնական է, որ մարդը մի ձեւ պետք է ամփոփեր այս սեզոնը ու համակիրների շրջանում հույսեր առաջացներ, թե պայքարի վճռական փուլը առջեւում է՝ վաղը, կամ վաղը չէ մյուս օրը, կամ էլ վաղը չէ էն մյուս օրը չէ էն մյուս օրը: Մի խոսքով, անոնս արվեց աշնանային թատերաշրջանի համար, վարագույրն իջացվեց ու գնացին պլյաժ: Ու էսքանը չհասկացած ՀՀԿ-ը մի էնպես կատաղի հարձակվել է Տեր-Պետրոսյանի վրա, կարծես թե վերջինս հուժկու հոդվածով հայ-հայ է իշխանությունը վերցնում էր...

 

 

Ստյոպա Սաֆարյան