Որ մարդկանց հետ զրուցում ես բացատրում ՄՄ վտանգների մասին, մարդիկ կան ասում են իսկ ում է՞ պետք անկախությունը,կամ որ անկախ ենք ինչի՞ ենք հասել:

Շատ ցավալի է որ մարդիկ չեն հասկանում անկախ նրանից որ մենք այս 23 տարիների ընթացքում դեռ չենք հասցրել կայանալ որպես պետություն դա չի նշանակում որ պետք է անկախությունը որպես գաղափար ոտնատակ տրվի:Պետք է սեփական ստամոքսի ապահովության շահերով մտածելակերպը մի կողմ դնել և հասկանալ որ նորմալ կայացած զարգացած պետություն միանգամից չի լինում դրա համար ժամանակ և որոշակի փուլեր է պետք անցնել միչև որ ունենալ կայուն զարգացած պետություն:Իսկ դրա համար պետք է որ մարդիկ ոչ թե բողոքեն ասելով թե անկախության այս տարիներին ինչի՞ ենք հասել, այլ նրանցից յուրաքանչյուրը լինի այնքան գիտակից քաղաքացի որ մտածի թե ինչպես կարող է նա թեկուզ մի փոքր օգուտ տալ այս երկրին որպես նորմալ երկիր կայանալու համար:

 

 


Դավիթ Ֆիդանյան