Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը, սակայն սխալ է կարծել, թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն: Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը:

 

Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ շատ քմահաճ են լինում, ինչը թերևս հանդիսանում է նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն, այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

 

 

Արթուր Սաֆարյան