Սիրիայի Հալեպ քաղաքում նկարահանումների ընթացքում վիրավորվել է ադրբեջանական ATV հեռուստաընկերության «Փնտրում եմ քեզ» հաղորդաշարի լրագրող Խոշգադամ Հիդայատ գիզին: Ի դեպ, ադրբեջանական նկարահանող խմբի ավտոմեքենայի վրա կրակահերթի արձակման ու պայթյունի պահին լրագրողը հեռախոսով խոսել է ուղիղ եթերի ընթացքում, և հեռուստադիտողները ևս ականատես են եղել միջադեպին. բարեբախտաբար պայթյունի հետևանքով զոհեր չկան:

 

 

Արմեն Պետրոսյան