Այսօր երթուղային ավտոբուսում, բանավեճ ծավալվեց, վարորդի և ուղևորի միջև: Ուղևորը փոխանցեց գումարը և խնդրեց՝ իրեն 2 հատ կտրոն տան, որ իրենից հետո իջնողները ցույց տան նոր իջնեն: Վարարդն ասաց, որ չունի կտրոն: Այստեղ ուղևորը ասաց ինչու, վարորդը պատասխանեց, ուղևորն իրենն ասեց և այսպես...
Խնդրում եմ քաղաքապետարանին, որ երթուղային ավտոբուսներին ապահովեն կտրոնով:Հայաստանում սովորություն կա՝ ծանոթը ծանոթի փոխարեն վճարում է, կտրոնի առկայության դեպքում մենք կխուսափենք. ,,Իմ տեղը վճարված ա, կարմիր շորով տղեն տվեց, Նարդոսի վար ստացան,, արտահայտություններից: Այս արտահայտություններից հետո, երբեմն վարորդը չի հավատում, որ գումարը վճարված է ու սկսվում է բանավեճ: Լինում են մարդիկ, որ չեն վճարում ու ասում են, որ վճարվածա: Այս ամենը կանխարգելելու համար ընդամենը մեկ բան է պետք՝ ավտոբուսները ապահովել կտրոններով:
Շնորհակալություն...

 


Էդգար Խաչատրյան