Միկոյանի արձանի փոխարեն առաջարկում եմ տեղադրել Քիմ Քարդաշյանի արձանը մի քանի պատճառներով.
Նախ երկուսի ազգանունն էլ յան-ով է վերջանում և երկուսն էլ հայ են, բայց Քիմը ավելի հաճելի է նայվում քան Միկոյանը, հետո
Քիմը ավելի հայտնի է հիմա և երևի թէ կմնա հայտնի դեռ երկար ժամանակ, իսկ Միկոյանը արդեն անցյալում է,
Քիմ երկրպագուները ամբողջ աշխարհում են և դա կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը և կխթանի Հայաստանի տնտեսությունը,
և վերջապես, երկուսն էլ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն, բայց Քիմը գոնե Հայաստանի ու հայերի հանդեպ ոչ մի վատ բան չի արել:


Մի խոսքով Քիմի արձանը պետքա շուտ տեղադրել . . .

 

 

Արթուր Ղազինյան