Եթե Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի մասն է, ինչպես կարծում է ոլորտի պատասխանատու, նախարար Աշոտյանը, ապա բուհական ուսխորհուրդներում հանրապետականների մոնոպոլիան կարելի է գնահատել որպես բնական այն պատճառաբանությամբ, որ հանրապետականները որդեգրել են ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված (մինուս՝ ժողովրդավարություն) գաղափարախոսություն: Այսինքն՝ ամեն ինչ վաճառքի առարկա է՝ թե՛ գիտելիք և թե՛ գնահատական ստանալը: Իսկ պաշտոնապես հայտարարված նժդեհականությունն էլ ընդամենը բլեֆ է:

 

Վախթանգ Սիրադեղյան