Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը Հայաստանում պաշտոնական մասից դուրս սրճարանում վայելել է հայկական գարեջուր, այն էլ՝ «Կիլիկիա»: Ասում են, որ նախագահին Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներից «գլխի են գցել», որ հենց «Կիլիկիա» գարեջուրը համտեսի: Միգուցե, որ լավն է...Բայց դե փորձում ես ամեն ինչում որոշակի խորհրդավարություն գտնել՝ հատկապես նման կարևոր հարցերում: Ուղղակի շատ խորհրդանշական է ստացվել: Միգուցե Օլանդը թեև ենթագիտակցորեն կամ նախախնամության ուժով, «Կիլիկիա» գարեջուրն ընտրելով, խորհրդանշական մակարդակում վերախմբագրման է ենթարկել Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային զիջելու սխալը... Երբ 1921 թ. Անկարայի պայմանագրով ենթամանդատային Կիլիկիան ուղղակի նվիրաբերվում է Թուրքիային:

 

Լևոն Հովսեփյան