Դե՞մ եք Միկոյանի արձանին, լավ: Դե նույն տրամաբանությամբ վերացնում եք բոլոր ԽՍՀՄ հայ գործիչների անուններով փողոցները, գյուղերն ու արձանները: Վերացնում եք Հայրենական պատերազմին նվիրված բոլոր հուշակոթողները, մոռանում եք բոլոր վետերաններին ու առոք փառոք նստում: Չէ՞ որ դրանք նույն արյունոտ ռեպրեսիաների արդյունքում են ստեղծվել: Ինձ համար Միկոյանը առաջին հերթին տպավորվել է որպես Երրորդ համաշխարհայինը կանխողներից մեկը, և մինչև օրս, Կուբայի ավագ սերունդը հայ ասելով առաջին հերթին Միկոյանին են հիշում: Պետք չի լինել այդ աստիճան արևմտամետ, որովհետև դա մեր պատմությունն է, ի՞նչ հանգամանքներում և ինչու՞ է այդպես ստացվել, դա ուրիշ հարց: Պարզ է, որ մեր ցանկությամբ չի եղել, բայց պետք էլ չի ուրանալ ամեն լավը:
Ես բազմիցս ասել եմ, ոչ ռուսամետ եմ, ոչ էլ արևմտամետ, ես հայամետ եմ, ու այն ամենը, ինչը լավ է Հայաստանի համար, ես գնահատում ու հարգում եմ, ամեն վատն էլ քննադատում:
հ.գ. Մանթաշովի արձանն էլ հանեք, Բաքվումա ապրել ու արարել

 

 



Արամ Գևորգյան