Ժողովուրդ ենթադրենք դուք գնացել եք բժշկի մոտ ասենք օրինակ կույր աղիքի սուր բորբոքման ցավերով ու անհրաժեշտ է ձեզ շտապ վիրահատել: Գալիս է բժիշկը ով ձեզ պիտի վիրահատի ու դուք տեսնում եք որ նա ձեր հարևանի ծույլ ու անբան տղան է ով բժշկի դիպլոմը գնել է Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում այն խառը տարիներին երբ բազմաթիվ այդպիսի դիպլոմներ էին վաճառվում:
Հարցս'
Դուք հանգիստ խղճով կպառկեք վիրահատական սեղանին ու աչքներդ փակած անհամբեր կսպասեք թե ձեզ երբ պիտի մորթի այդ անբան ավարա խաբեբան թե կգոռաք կբղավեք ու մի այլ լավ, իսկական կրթված ու գիտելիքի ուժով դիպլոմավորված բժիշկ կպահանջեք:
Վստահ եմ որ դուք կվարվեք վերևում ասածիս երկրորդ մասով, գիտելիքի ուժով դիպլոմավորված մասնագետ վիրաբույժ կպահանջեք: Ձեր այդ պահանջը լրիվ խելամիտ ու գովելի քայլ կլինի:
Հիմա գանք մեր ոչխարներին:
Երեք թերուսի չգիտեմ ինչ կախարդանքով ու հնարներ բանացնելով հաջողվել է գրավել Հայաստանի բարձրագույն իշխանությունը: Նրանցից ոչ մեկը ոչ մի տեղ բացի իրենց գյուղի միջն դպրոցի չորրորդ դասարանից ոչ սովորել է, ոչ էլ հիմնավոր կրթություն է ստացել: Անկիրթ ու անգիտելիք այդ մարդկանց վստահել եք մի հինավուրց երկրի վերջին մնացորդը ու աչքներդ կիսախուփ սպասում եք որ երկիրը կշենացնեն ու կծաղկեցնեն ձեր կույր աղիքի ցավերին էլ դեղ ու դարման կանեն:
Լավ, բան չեք անում չեք անում, դա ձեր իրավունքն է , գոնե աղմուկ աղաղակ բարձրացրեք այլ ոչ թե լուռ ու հեզ գնացեք մատաղ լինելու:

 

Համլետ Աբրահամյան