Բա իմացաք, թե ինչ է եղել:ՀԱԿ-ի ղեկավարության տակ գտնվող մամուլը գրում է. <<Իշխանությունները թուլացնում են ԲՀԿ-ին, որ պառակտեն <<քառյակին>> և թուլացնեն ՀԱԿ-ին>>:
Նման նախադասություն միայն մեկ մարդու մտքով կանցներ, որ հուշեր իրենց <<տակ>> գտնվող լրատվամիջոցին:Համոզված եմ, որ դա մեծն մտավորականն է, ով երկար ամիսներ է չարչարվում է մնալ գծի մեջ, <<կալբասնոցում>> ծնունդներ և խնջույքներ նշելու համար:Ով ստացավ <<Տոյոտա Քեմրի>> ծառայողական մեքենան և մոռացավ ժողովրդի շահը, որի համար քիչ էր մնում փողոց դուրս գային:Ելույթ էին ունենում, թե բյուջեյի փողերով թանկանոց մեքենաները մեզ պետք չեն, բայց արի ու տես, որ ամենաթանկանոցներից մեկը իր ծառայողական մեքենան է:
Իհարկե այս ամենը վախի դրսևորում է, ինչը շատ պարզ երևում է:Մեկ անգամ <<գծի մեջ>> գտնված ՀԱԿ-ի համար շատ դժվար է կտրվել փողից և հիմա ամբողջ կուսակցությունով փորձում են հասարակությանը համոզել, որ իրենք <<կույս>> են:Բայց միշտ և ամեն ինչին լինում է համարժեք պատասխան' <<поезд ушел>> տղաներ, իսկ անցածը էլ հետ չես բերի:
Հ.Գ ՀԱԿ-ը արդեն շուտվանից գոյություն չունի, ՀԱԿ-ը արդեն երկար տարիներ է սպառել է իրեն և դարձել <<քաղաքական դիակ>> :

 

 

Համլետ Թադևոսյան