Այսօր ապրիլի 29ին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները։ Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, որոնք ինձ ձայն են տվել։ Գ.Սահակյանին շնորհավորում եմ ԱԺ Նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել ԱԺ բարեփոխումների ծրագիր (թերևս, առաջին անգամ այս հաստատության պատմության մեջ)։ Ընդդիմությունը պետք է ավելի ազատ լինի, քան դիմությունը։ Միայն ազատ մարդիկ կարող են հաղթել այս իշխանություններին։ Իսկ այդպիսի մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի։

 

Հրանտ Բագրատյան