Գալուստ Սահակյանի օգտին տված ԲՀԿ-ի ձայներից պետք չէ զարմանալ կամ ինչ-որ այլ պատճառներ փնտրել, ամեն ինչ շատ պարզ է, այս կուսակցությունը նախագահական ընտրություններից ի վեր աշխատում է այդ գործելաոճով, իսկ այն հետևյալն է' կա կուսակցության տեսակետ, կա պատգամավորների տեսակետ, կա քաղաքական թևի տեսակետ, կա տնտեսական թևի տեսակետ, կա Օսկանյանի տեսակետ ու այսպես շարունակ: Հիմա էլ ԱԺ խոսնակի ընտրությունների մասով շատ հանգիստ բացատրություն կա' օրինակ խմբակցության ղեկավարը կարող է շատ հանգիստ հայտարարել' ԲՀԿ-ն չի քվեարկել, այլ պատգամավորներն են քվեարկել, իսկ այս երկուսը, ըստ ԲՀԿ-ի' տարբեր բաներ են: Նման դեպքեր շատ են եղել, սա առաջին անգամը չէ:

 

 

Կնյազ Սարոյան