Հենց այնպես…
ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի նշանակումը բուռն ռեակցիա է առաջացրել: Հասկանալի է՝ մարդը հրեշտակ չէ, կարող է պահի տակ բռնկվել ու այնպիսի հայտարարություններ անել, որ մի փութ մեղրով «չուտվի»: Բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ պիտի զարմանալի լինի նրա նշանակումը, չէ՞ որ ԱԺ-ն համարյա միատարր է, պատգամավորների մի մասը կուսակցական տոմսով, մյուսները՝ անտոմս ՀՀԿ-ականներ են, որոշներն էլ, չնայած կուսակցական այլ պատկանելություն ունեն, սակայն այնքան ՀՀԿ-ամերձ են, ինչպես հայտնի ասույթում՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Այնպես որ, Գալուստ Սահակյանի նշանակումը լիովին արդարացված է: Չնայած, լավ կլիներ, որ նրա փոխարեն որեւէ երիտասարդ ՀՀԿ-ական լիներ: Ամեն դեպքում սերնդափոխությունը լավ բան է:

 

 

Սերժ Կանայան