Միջին վիճակագրական հայաստանցին չի «կերակրվում» ծրագրերով: Քաղաքական ծրագրերի մասին բոլոր խոսակցությունները բլեֆ են: Միջին վիճակագրական հայաստանցուն անհրաժեշտ է մի այնպիսի ղեկավար, ով ձեռքը կխփի սեղանին ու կասի՝ բավական է: Սակայն նույնիսկ տեսականորեն նման ղեկավար չի կարող ձևավորվել այսօր իշխող վարչակազմի միջից, քանի որ քրեական-օլիգարխիկ համակարգի գոյության կանոնները դա թույլ չեն տալիս ու երբեք էլ թույլ չեն տա: Որովհետև ամեն մի սոցիալական համակարգ միշտ ձգտում է ինքնապահպանման, իսկ «բավական է» ասելը հենց կայացած կանոնների խախտում է և ըստ այդմ՝ ինքնապահպանման «բնազդի» վերացում: Իսկ այդպիսի ղեկավար ունենալը նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է մեկը, ով չի գնա թեյելու՝ թեկուզև փողոցում ցուրտ լինի, ով, եթե արտասանի «Մահվան տեսիլը»՝ չի մնա տանը և ով կգնա ոչ թե մոմ վառելու, այլ՝ ինքնազոհաբերման: Կգտնվի մեր միջից այդպիսի մեկը՝ ուրեմն «21-րդ դարն իսկապես մերը կլինի», չի գտնվի այդպիսի մեկը՝ կշարունակենք գոյատևել խեղճ ու աղքատ՝ վիզներս ծռած դեպի հյուսիս և կամ արևմուտք/արևելք:

 

Վախթանգ Սիրադեղյան