Տեսե՞լ եք, թե ինչպես է սերը մահանում: Ինչպես են կտրվում միլիոնավոր զգացմունքներ կապող մանր թելիկները: Ինչպես են կործանվում նրա երազանքները: Ինչպես են սառում զգայարանները:

Լսե՞լ եք նրա վերջին մեղեդին: Նրա արտաշնչած վերջին շունչը: Նրա երազանքերի փլուզման ձայները:
Հաշվե՞լ եք նրա վերջին զարկերը: Նրա երջանիկ անցկացրած վերջին վայրկյանները, րոպեները:
Զգացե՞լ եք նրա արցունքները: Սառը արցունքները, որոնք բյուրեղների պես ցավեցնում են հոգիդ:
Փորձե՞լ եք ամենինչ մտովի հետ բերել: Սակայն ստացած ցավից ցանկացել եք, որ էլ երբեք հիշողություն չունենաք:
Պայքարե՞լ եք անցյալից ազատվելու համար: Այրե՞լ եք բոլոր կամուրջները, իսկ հետո անձայն սպասել երջանկության:
Երազե՞լ եք ժամանակը հետ վերադաձնելու մասին:: Որ չարած քայլերը կարող էին ինչ-որ բան փոխել:
Ցակացե՞լ եք նորից նրան կենդանություն տալ: Բայց վախեցել եք կրկին չզգալուց, չապրելուց, չշնչելուց:
Հասկացե՞լ եք, որ դա էր ճիշտը, որ այդպես էր պետք:
Համակերպվե՞լ եք արշռանց նրա գոյության:

Տեսե՞լ եք, թե ինչպես է սերը մահանում: Ինչպես են կտրվում միլիոնավոր զգացմունքներ կապող մանր թելիկները: Ինչպես են կործանվում նրա երազանքները: Ինչպես են սառում զգայարանները: Տեսե՞լ եք...