Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, մեկ բառով կարելի է բնութագրել որպես անիշխանություն: Այո, անիշխանություն, քանի որ Սերժ Սարգսյանն, ունենալով բաձարձակ իշխանություն, չի կարողանում այն լիրաժեք իրացնել: Չի կարողանում վարչապետ նշանակել:
Հայաստանում միշտ էլ այսպես է եղել, սակայն այսքան ցցուն չի արտահայտվել, քանի որ օլիգարխիան կուլիսների հետևում կարողացել է պայմանավորվել վարչապետի պաշտոնի շուրջը: Սակայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի օլիգարխիան աննկարագրելի, այն աստիճանի է բարձրացրել է քաղաքական առևտրի օբյեկտի գինը, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում վճարել դրա դիմաց' վարչապետի աթոռը ավելի էժան է: Ասածս այն է, որ Ծառուկյան-Աբրահամյան-Քոչարյան-Լևոն Տեր-Պետրոսյան քառյակը ուզում է շատ ավելի մեծ իշխանություն, քան պատրաստ է վճարել Սերժ Սարգսյանը:
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով պետք է ամեն ինչ ընկներ տեղը, սակայն վերջին պահին խաղաքարտերը խառնվել են, քանի որ Սերժ Սարգսյանը մեյդան է բերել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը' ըստ որի ապագա նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ կունենա, ինչն էլ իր հերթին ոչ մի կերպ ձեռք չի տալիս քառյակին, քանի որ նրանց վերջնական նպատակը ամբողջական իշխանություն (ուժեղ նախագահի ինստիտուտով) վերցնելն է:
Այլապես ինչպես բացատրել այն հանգամանքը, որ 1.5 տարի առաջ ԲՀԿ-ն յալվար ընկած կոնսուլտացիաներ էր անցկավնում քաղաքական ուժերի հետ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ անցում կատարելու խորհրդարանական կառավարման մոդելին, իսկ այժմ կտրուկ դեմ է Սերժ Սարգսյանի ներկայացրած նման նախագծին: Մի խոսքով' քաղաքական առևտրի ողջ պերճանքն ու թշվառությունն ակնհայտ է, քանի որ, ինչպես նշեցի, այս անգամ բոլորը բաց են խաղում:
Ամբողջացնենք ասելիքը. Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում ունի 2 ճանապարհ' կամ նշանակում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ ու մինչև տարեվերջ հրաժարական տալիս (հասկանալի է թե ինչու), կամ օգտվում է իր բաձարձակ իշխանության հնարավորությունից ու <<ստիպում>> է իրեն <<ստիպողներին>> քթնեն իրենց իր օրոք:

 

Արայիկ Արամյան