Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը:
Տատս ասում է,- այսպես որ շարունակվի սեփական կատու էլ չենք ունենա, որ մկների հախից գա... մկները մեզ ուտելու են, պրծնենք... Քանի որ վարչապետի աթոռը ազատ է, օճառը խանութներից շատ արագ սպառվում է... Նրանք ովքեր մտածում են, որ վարչապետին հեռացնելով շահել ենք ու հույս ունեն, որ նոր վարչապետը գալու է ու տեր կանգնի ժողովրդին, (7 % աճն էլ ապահովելու է շատ կարճ ժամանակում), սխալվում է... պետք է ոչ միայն իշխանությունից ձերբազատվել, այլ շատ ու շատ կուսակցություններից, ովքեր ինչ-ինչ քայլերով կամակատար օգնականի դեր են խաղում...
Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը: Հայաստանը արոտավայր են դարձրել, բերում են՝ կերցնում- խմցնում, տեսնում են դիմացինը խոտակեր է, դրսի աչքն ինչ կտրում է առնում, տանում են... անցած տարի հիշում եք, չէ՞, ինչպես մեր հայրենակցին խալաթ հագցրեց ռուսը... հիմա նույն խալաթը մեզ են հագցնելու. թեև արդեն սկսել են վերևնից հագցնելով առաջ գալ...
Հայաստանը չի վաճառվում... Հայաստանը այս հանցավոր ռեժիմը նվեր է անում. մի օր կգան ու կասեն դուրս ձեր տներից տարածքը մեզ նվիրել են, իսկ այդ տարածքում մտնում է նաև ձեր տունն ու այգին... դրսի ուժերը հարմար պահ են ման գալիս, պատժելու մեզ, իսկ Բաղրամյան 26-ը իմ ու քո տեղը որոշում ու ստորագրում է...

 

 

Արթուր Հայրապետյան