Ո՞վ ա կյանքում սյպիսի բան տեսել: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը երեկվա որոշումից հետո Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց.

«Մենք ասել ենք, օրենքի դրույթները հակասահմանադրական ճանաչող որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից: Սակայն պարզից էլ պարզ է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործեն: Մենք նաեւ ասել ենք՝ մեր աշխատակարգային որոշումից հետո շուրջ 127 հազար մարդուց գանձված գումարները պետք է վերադարձվեն: Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Եթե դու մինչեւ սեպտեմբեր որեւէ բան պահես, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո: Ուրեմն՝ անմտություն է հիմա ուղղակի պահելը, որովհետեւ բոլոր դեպքերում սեպտեմբերից հետո մարդկանց փողերը վերադարձնելու ես:»

Իսկ մի քանի ժամ անց արդեն Շանթի եթերում ասեց լրիվ հակառակը.

«թյուրիմացություն է, պարտադիր պահանջը չի վերացվել: Մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել, սա միանշանակ է:»

Էս էլ մեր անկախ Սահմանադրական Դատարանը: Կեցցե արդարությունը: Կեցեցն անկողմնակալ և անճնշում որոշումները:

 

Վարդան Քոչարյան