Այս հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը «Դաշնակցությանը» բանի տեղ չի դնում, թեպետև նա էլ է լծվել նույն կառքին: Մեկը չի կարող ռուսին բանեցնել, երբ բանում է նրա համար: Մեկ երկու աթոռից ավելին «ՀՅԴ»-ն չի կարող ռուսի ձեռքով ստանալ:Հիշենք թե ինչ կատարվեց Արցախում և Հայաստանում «Լևոնի ղեկավարության» ժամանակ «Դաշնակցության» հետ, որը վստահաբար ասեմ, որ առանց ռուսի հրամանի չէր: Իսկ «Ռոբերտի ու Սերժի ղեկավարության» ժամանակ, «ՀՅԴ»-ին իշխանությունների անօրենությունների պատասխանատվությունը կիսելու հնարավորությունից բացի ուրիշ ոչինչ չտրվեց: Վստահաբար ասեմ, որ այս ամենը նորից ռուսի գիտությամբ և հրամանով էր կատարվում:1000 տարի էլ մնա, ռուսները չեն նպաստի, որ ազգային որևէ կուսակցություն իշխանության գա: «Դաշնակցությունը» պետք է դուրս գա այս ամոթալի լծակցությունից և իր ժողովրդի հետ ու իր ազգի համար ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ կերտելու գործին վերալծվի: «ՀՅԴ»-ն, երբ ռուսի լուծը չուներ իր ուսերին, բանտարկությունների ու հալածանքի մեջ անգամ, այսօրվանից ավելի մեծ ուժ և հեղինակություն ուներ Հայաստանում: Գալով «Ժառանգությանը» ասենք, որ ռուսը նրան ինչի պետք է բանի տեղ դնի որ, երբ կամավորաբար ինքն իր ծանր տեղը թեթևացրեցին:
Հ.Գ. ՀՀ խորհրդարանը հիմա ունի մեկ հոգուց( Նիկոլ Փաշինյան) բաղկացած ընդդիմություն, որը դեմ է նախագահին, իշխանությանը և ««««ընդդիմությանը»»»»:

 

Կից նյութն՝ այստեղ

 

Մուրադ Իսկաջյան