Ողջունելի է ՀՀ նախագահի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում խոսվել է նաև Ղրիմի մասին: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները փաստել են, որ Ղրիմի հիմնախնդիրը հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Սակայն ինչպես երևում է, սա լավ չի ընդունվել Ուկրաինայի կուսակցություններից մեկի («Սվոբոդա» կուսակցություն, առաջնորդ՝ Օլեգ Տյագնիբոկը) առաջնորդի կողմից. նա կոչ է արել Գերագույն ռադային հետ կանչել Հայսատանից Ուկրաինայի դեսպանին, քանի որ, ըստ կուսակցության առաջնորդի, սա բռնակցում է, և Հայաստանը (ինչպես նաև Ղազախստանը: Ի դեպ, կոչ է արվում հետ կանչել Ղազախստանում Ուկրաինայի դեսպանին) ողջունել է հանրաքվեի արդյունքները, որը, հարկ եմ համարում նորից նշել, այդ կուսակցության առաջնորդի կողմից համարվում է բռնակցում: Եթե Գերագույն ռադան որոշի հետ կանչել իր դեսպանին, ուրեմն բարի ճանապարհ նրան: Հույս ունենք, որ հաջորդը կլինի ԱՄՆ-ի Հայաստանյան դեսպանը:

 

Ռոբերտ Ահարոնյան