Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գռազ էին եկել մի արկղ գարեջրի վրա, թե ով կտանի Օլիմպիադայում կանանց հոկեյի հավաքականների Կանադա - ԱՄՆ եզրափակիչ խաղում... Քիչ առաջ կանադուհիները չեմպիոն դարձան... Ճիշտ է, Օբաման դեռ կարող է հետ բերել գարեջուրը, որովհետեւ երկու առաջնորդները նաեւ գրազ են եկել տղամարդկանց հավաքականների խաղի վրա՝ ԱՄՆ - Կանադա կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը... Այնպես որ չի բացառվում, որ երկու ղեկավարներն էլ մի մի արկղ ջարեջուր ունենան... Կամ մեկը՝ երկու արկղ...


Արմեն Դուլյան