Ընկեր բառը առաջացել է ապրանք, ունեցվածք բառերից և նշանակել է ամեն ինչում հավասար: Ընկերությունը արտացոլում է մարդու հաղորդակցելու պահանջմունքը: Մտերմական հարաբերությունները մարդկանց միջև խտացվում են ինչ-որ էական ժամանակավոր հետաքրքրություննների և անձնական համակրանքի վրա:
Մտերիմները չունեն ընդհանուր խոր հետաքրքրություններ միասնական հայացքներ և միմյանց ճակատագրով լուրջ շահագրգռվածություն: Նման հարաբերությունները պահպանվում են անձնական հանդիպումներով: Ընկերական հարաբերությունները ստեղծվում են համատեղ աշխատանքի պրոցեսում և լինում են բավականին տնական: Ընկերության կարևոր պահանջն է չոտնահարել միմյանց շահերը, բայց միաժամանակ չքողարկել տերությունները, քննադատել և ինքնադատել: