Այսօր աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում է անվտանգ ինտերնետի օր, որի նպատակն է խթանել առցանց տեխնոլոգիաների և բջջային հեռախոսների անվտանգ և պատասխանատու օգտագործումը' հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում: Այսօր մեր կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց ինտերնետի: Իրենց հիմնական գործառույթները կատարելուց բացի, համացանցը և հատկապես սոցիալական կայքերը դարձել են ռասիզմի դրսևորումների, ատելախոսության և սպառնալիքների տարածման հարթակ: Ատելությունը և դրա տարբեր դրսևորումները հաճախ դուրս են գալիս վիտուալ աշխարհի սահմաններից: Այսօր և ամեն օր համացանցում գրառում կամ մեկնաբանություն կատարելիս հիշենք, որ համակարգչի առջև նստած են մեզ պես մարդիկ, ում համար մեր գրառումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: