Աստված իմ,էս ո՞ւր ենք հասել:Տեսնես Հայաստանում մի բնագավառ կա՞,որ համեմատաբար մաքուր լինի:Ամենուր նույն գարշանքն է,որ կարծես մի մեծ դիտահորից,պայթելու հետևանքով,անարգել հոսել, լցվել է ամեն ծակ ու ծուկ:Էս ոնց են ապականել Աստծո կողմից ստեղծված դրախտավայրը:Սրանց ուղեղների ծալքերը լրի՞վ ուղղված են,որ կորցրել են իրենց մարդկային դեմքը:Անտառի գազաններն էլ են ապրում իրենց գազանային օրենքներով,բայց գոնե բնությանը չեն վնասում:Ընդհակառակը՝բնության սանիտար կենդանիներ կան,որ մաքրում են ամեն աղբից ու կեղտից:
Տեսնես,ո՞րտեղ են մարդկային սանիտարները,հավաքվենք, մաքրենք էս վարակներին,որ գարշահոտությունը վերանա իմ Հայաստանից:
Հարգելի իմ հայ ժողովուրդ,արձագանքեք,ձեզ դո՞ւր է գալիս էս վիճակը:Ձեր հաշվին են բորենիները հաստացել,տռզել,իրենց ունեցվացքից տրաքում են արդեն,բայց թշվառների բերանից կոպեկներ են խլում դեռ:
ՀԱՅ տղամարդկանց եմ դիմում.
Մինչև ե՞րբ եք հանդուրժելու«բեսպրեդելը»:

Մինչև ե՞րբ եք խուսափելու տնից դուրս գալ:
Մինչև ե՞րբ են ձեր երեխաները ստորացվելու ունևորների ու նրանց դուրսպրծուկ լակոտների կողմից:
Մինչև ե՞րբ եք անաշխատանք «բեսետկաների. տակ «բլոթ»
խաղալու.......................................
ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ.................................
Ախր, այդպես արժեզրկվում եք բոլորի աչքում,ծնողի,կնոջ,ձեր զավակների...բոլոր,բոլորի:Դուք տղամարդ եք կոչվում,դուք պարտականություն ունեք էսօրվա պայքարող ձեր իսկ ստեղծած սերնդի առջև:
Վաղը ի՞նչ պատասխան եք տալու ձեր երեխաներին ու թոռներին:
Հայ տղամարդը երբեք թուլամորթ,չի եղել...
Ի՞նչ պատահեց ձեզ...
Ուզո՞ւմ եք,դուք տանը ապահով նստեք,ճաշ եփեք,լվացք արեք,մենք
կանանցով սկսենք պայքարել...
Սա՜, ինչ բան է,ժողովուրդ:Պատմությամ մեջ էսպիսի դեպք չի գրանցվել:Տղամարդն է՞լ իր օջախը չպաշտպանի ապիկարների ոտնձգություններից:
Ստրկամտությունը շատ ուժեղ է նստել մեր հոգեբանության մեջ:
Չեք ուզո՞ւմ ազատվել ձեր վզի շուրջ սեղմվող շղթաներից............

 

Ֆիալկա Հախինյան