Կենդանիների մի շարք պաշտպաններ Հռոմի պապուն խնդրել են դադարեցնել աղավնիներին բաց թողնելու ավանդույթը՝ ինչը համարվում է խաղաղության խորհրդանիշ: Իտալիայի կենդանիների պաշտպանները այս խնդրանքը որոշել են անել, երբ օրերս Հռոմի պապու նստավայրի պատշգամբից բաց թողնված աղավնիներին հոշոտել էին ագռավները և ճայերը: Այս դեպքը տեղի էր ունեցել Սուրբ Պետրոս հրապարակում: Newsru.com-ի տեղեկացմամբ ակտիվիստները, որոշել են համացանցի միջոցով համաձայնություններ հավաքել իրենց որոշումը իրականացնելու նպատակով:

 

operativ.am