Մեր հասարակությանը մի կարևոր բան է պակասում' հումորի զգացումը: Մենք կորցրել ենք հումորի զգացումը. դրա պատճառով չարությունը բույն է դրել հասարակության սրտում: Հումորի զգացումը' Մհեր Մկրտչյանական, Կարպ Խաչվանքյանական, ինտելեկտուալ հումորը...: Հիմիկվա հումորն էլ կամ դեգրադացիա է ապրում, կամ քաղաքականացված է, որն էլի նախորդի հաշիվն է: Մեզ հիմա շատ պակասում է' հումորը: Առողջ, տեղին ու ճիշտ հումորը... Դա հիմա մեր հասարակությանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Դա ստեղծված իրավիճակի ելքերից է...