Բարև, սիրելի Ձմեռ պապիկ: Վաղուց չէի գրել քեզ: Մեծացել եմ, իբրև թե...
Շուտով Ամանորն է' ձմեռվա հեքիաթային հրաշքների գիշերը:
Ցանկություններս ու երազանքներս շատ են, բայց... Ես այսօր միայն հասկացա, թե ինձ ինչ է պակասում...
Թող կատարվի այն, ինչ ամեն գիշեր ու առավոտ մեր աչքերի առջև մի քիչ իրական, մի քիչ պատրանքի նմանող սահում է, պատկերվում ու հանգիստ չտալիս: Թող կատարվի... Երկա՜ր երազած, կարոտած,սպասված, մտածած ու էլ արդեն չգիտեմ էլ, թե ինչ դարձած...Ես ապագան եմ ընտրում... Հենց հիմա, հենց այս պահին ու հենց այստեղ... Ժամանակը երբեք մեր օգտին չի լինելու, այնպես որ... Սիրելի՛ Ձմեռ պապ, նա իհարկե քո պարկում չի տեղավորվի, բայց երջանկության համար ինձ միայն նա է պակասում...
Մի մեծ սեր, որը կարողացավ տեղավորվել մեր սրտերում, մինչդեռ այնքան փոխեց մեզ...
Ես ապագան եմ ընտրել, ինչ լինում է' լինի... Ժպտալու ու խորը շունչ քաշելու, նոր կյանք սկսելու ժամանակն է: Ես ապրել եմ ուզում... Մի քիչ իրական, մի քիչ պատրանքի նմանող...Բայց մեկ է' սիրելի...Սիրով, ջերմությամբ լցվելու ու երազանքներն իրականացնելու ժամանակն է...
Նա իհարկե քո պարկում չի տեղավորվի, բայց... Ես իսկապես սիրում եմ նրան, միայն այսօր խոստովանեցի ինքս ինձ... Ու թե ինքն էլ ինձ իսկապես, շատ ուժեղ, շատ իրական ու շատ խորը, ուրեմն թող կատարվի... Երկա՜ր երազած, կարոտած, սպասված, մտածած ու սեր դարձած...