Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն վայրկյան մենք հեղեղված ենք տարբեր պատկերներով և հազվադեպ ենք վայրկյանից ավել կենտրոնանում այս կամ այն նկարի դետալների վրա, եթե նախորոք զգուշացված չենք, որ տվյալ նկարում ինչ որ յուրահատուկ բան կարող ենք տեսնել։ Եվ շատ իզուր էլ անում ենք, որովհետև երբեմն, առաջին հայացքից ձանձրալի ու ոչնչով չառանձնացող նկարն էլ կարող դարի խորհրդանիշը դառնալ շնորհիվ հենց այն դետալների, որոնք մենք չենք նկատում։

 


Առաջին հայացքից թվում է, թե այս նկարի միակ ուշագրավ պահը կայանում է նրանում, ամբոխի բոլոր տղամարդիկ միանման գլխարկներով են, այնինչ, այս նկարում մենք երկու դարակազմիկ պահ ենք տեսնում.
- նկարն արված է 1914 թվականի օգոստոսի երկուսին՝ Մյունհենի Օդեոնպլաց հրապարակում և այն ինչ մենք տեսնում ենք, ոչ այլ ինչ է, քան շարքային գերմանացիների ոգևորությունը՝ կապված Գերմանական կայսրության Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու մասին հայտարարության հետ։
- դե իսկ երկրորդ դարակազմիկ պահը՝ այն խրոխտ բեղավոր երիտասարդն է, ով այս նկարում հայտնվելուց 25 տարի անց արյան մեջ կխորտակի աշխարհը։ Ծանոթացեք, 26-ամյա երիտասարդ Ադոլֆ Ալոիսի Հիտլերն է։

 

Նկարի հեղինակը Հեյնրիխ Հոֆմանն է, ով ավելի ուշ դարձավ Հիտլերի անձնական լուսանկարիչը։ Վերջինս հանկարծակի նշմարել էր իր իսկ պատկերը 18 տարվա վաղեմության նկարի վրա, երբ 1932 թվականին այցելել էր լուսանկարչի արհեստանոց։