Վայ, էս ռուսները մեկ-մեկ որ ուզում են նենց կայֆարիկ կրեատիվնի բաներ են մտածում: Սոչու Օլիմպիադայի նախաշեմին, որպես փաիռ արշավի մի մաս Մոսկվայի մետրոյում հետաքրքիր ակցիա է կազմակերպել: Ուրեմն, բավական է տոմսավաճառ ապպարատի դիմաց 30 հատ կքանիստ անել և դու ստանում ես մեկ ուղևորության տոմս, որը արժե էլի 30 ռուբլի (մոտ 500 դրամ):
Ասենք մեծ բան չի, բայց ով եղել է Մոսկվայի մետրոյում ու տեսել ա էդ միլլիոնավոր իներտ ու անտարբեր դեմքերը, հաստատ կհասկանա, թե ինչ նոր շունչ ա մտցրել էս պարզունակ ակցիան մռայլ մոսկվացիների դեմքերիւ արտահայտության մեջ:
Շատ-շատ դուրս էկավ էդ գաղափարը, կարելի ա մեր մոտ էլ մի տենց ինչ որ բան արած, համ էլ մետրոից օգտվողների թիվը կաճի: