Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի անձնական հովանավորությամբ: «Բացառիկ դեպք է, երբ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի (այլ տվյալների համաձայն, բրիտանական հետախուզության ներկայացուցչի) հետ կապված սկանդալային պատմությունից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից մեղադրվեց հայրենիքի դավաճանության մեջ և հրապարակայնորեն մեղադրվեց Հայաստանի դեմ լրտեսություն կատարելու համար, մի քանի ամիս անց նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար»: Ըստ իս, իր դիրքով Բաղդասարյանը պարտական է նրան, որ երկար տարիներ ներկայացրել է մասնավոր բարձրագույն կրթական համակարգից հիմնական եկամուտ ստացող բիզնես-էլիտայի հատվածը: Նրա վերահսկողության տակ է կատարվել մասնավոր բուհերի լիցենզավորումը: 2003-2006թթ. նա եղել է իր խմբակցության անդամների բիզնեսների տանիքը և բիզնես պարտնյորը' Արկադի Համբարձումյան («Դերժավա»), Արտակ Սարգսյան («ՍԱՍ»), Ալեքսան Պետրոսյան («ՄԱՊ»), Սամվել Բալասանյան («Գյումրի» գարեջրի գործարան), Հովհաննես Մարգարյան (Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկա), Արշակ Մխիթարյան («Աղավնի» ՍՊԸ) և ուրիշներ: ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ՕԵԿ խմբակցության անդամ գործարարների մեծ մասը դարձավ «անկախ» պատգամավոր և նրանց սկսեց հովանավորել Ռոբերտ Քոչարյանը: Նշում ենք նաև, որ նրանցից յուրաքանչյուրը ՕԵԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար Արթուր Բաղդասարյանին վճարել է 150 հազարական դոլլար: Բաղդասարյանը հսկայական սեփականություն և անշարժ գույք ունի Երևանում, որը ձևակերպված է դրածո անձանց անունով, այդ թվում' ընտանիքի անդամների, և հիմնականում' հոր: Վերջին 2 տարիներին ՕԵԿ առաջնորդը զբաղված է վերամշակման և սննդարդյունաբերության ոլորտում ակտիվների «բիրիքով» գնմամբ (հիմնականում Արարատյան դաշտավայրում):