Ընդդիմադիր «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռ.Հակոբյան. «Ես էն տեսակը չեմ, որ ինձ կարող են խանգարել և կամ պարտադրել ինչ-որ բան»: Ռուբենն այդ հարցում ոչնչով չի տարբերվում իշխանության ներկայացուցիչներից: Ընդ որում, որպես ընդդիմադիր ինքն այդ հարցում օրիգինալ չէ՝ շատերն են այդպիսին: Ստացվում է, որ մեր բոլոր քաղաքական գործիչներն ու նաև երևի շարքային քաղաքացիներ այն տեսակը չեն, որ… Իսկ հետո մտածում ես՝ բա ինչո՞ւ է իր ամբողջության մեջ մեր ազգն այսքան խեղճ…