Երեկվանից քննարկման նյութ էր դարձել Սյուզի Մելիքյանի ամուսնության և նրա հարսի զգեստի քննարկումը... Լավ դա ումն է հետաքրքիր, այ չտեսներ... Սա բավական չէր, հիմա էլ քննարկման նյութ են դարձրել սուրբ պսակի խորհուրդն ու քավորի անձը: Այ ձեր ցավը տանեմ, չեմ հասկանում, չի կարո՞ղ Նավասարդ Սրբազանը հարսանիքի քավոր լինի, կարո՞ղ է իրավունք տվողը դուք եք կամ ես... առիթ անառիթ մի բան մի տեսեք ու սկսեք ձևական ու պատվերով անրադառնալ օֆշոր, բենթլի չգիտեմ ինչ զբիլ անհիմն մեղադրանքներին: Ձեր կարճ խելքով Սրբազանը մեր աչքին բոբո է, իսկ դուք լուսեպսակով «սրբեր»: Հարսանիքը մի օգտագործեք ևս մեկ անգամ ներքի մաղձը դուրս թափելու համար, նամանավանդ, որ ինձ ոչ Սյուզիի հարսանիքն է հետաքրքրում, ոչ էլ, թե ով կար, ով չկար այդ արարողությանը, կամ Սյուզին ում եղբոր աղջիկն է: Բոլորիս բարոյական պարտքն է ցանկացած նորապսակներին մեր առատ օրհնությունը տալ... Մի մոռացեք, որ վաղն էլ ձեր երեխաները կպսակվեն ու չգիտես, թե ով կլինի ձեր երեխաների ընտրած քավորը:
«Մի դատեք, որ չդատվեք»: