Էսօր մի շատ ուրախալի երևույթի ներկա եղա: Առաջ, երբ մենք դեռ փոքր էինք ու բակում ֆուտբոլ էինք խաղում, մեզանից յուրաքանչյուրը իր կուռք-ֆուտբոլիստը ուներ ու խաղալիս իրեն ասոցացնում էր նրա հետ' լիներ դա Ռոնալդոն, Զիդանը, Բեքհեմը, Բերգկամպը և այլն:
Այսօր նայում էի, թե ինչպես էին բակում երեխաները ֆուտբոլ խաղում: Այսպիսի մի խոսակցություն լսեցի'
-Տղերք, ես Հենոն եմ...
-Դե ես էլ ուրեմն Յուրան եմ...
-Ես էլ Արազն եմ....
-Լավ, ուրեմն ես էլ Կառլենն եմ:
-Դե որ տենց ա, ուրեմն ես էլ Բերեզն եմ:
_________________________________________
Գնահատենք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ....