Աղջիկներից շատերը շատ զգացմունքային են, նրանք շատ քմահաճույքներ ունեն, որոնք սիրում են, երբ կատարվում են և այդքան էլ էական չէ, թե կատարողը ով է: Նրանք շատ թերությունների և բնավորության վատ գծերի հետ միասին շատ լավ կողմեր ունեն: Այսօր ցանկանում եմ խոսել, թե ինչն են նրանք գնահատում տղաների մեջ: Մի կողմ դնենք նրանց գեղեցիկ լինելը, որովհետև համոզված եմ, որ դա առաջնային կարևորություն չէ, իհարկե, դա էլ է կարևոր, սակայն դրանից ավելի կարևոր բաներ կան' կարծում եմ: 1.Կարծում եմ' կարևոր է տղայի ինտելեկտը, որ նրա հետ խոսելու թեմա լինի, այլ ոչ թե աղջիկը խոսի գրքերից աշխարհից, իսկ նա' միմիայն իր ընկերներից և նրանց կյանքից: 2.Կարևոր է, որ նա կարողանա հարգել աղջիկներին, և ոչ միայն այն աղջկան, ում սիրում է: 3.Հնարավորինս չչարախոսի այն աղջկա մոտիկ ընկերուհիների մասին, ում սիրում է, և չարգելի նրանց հետ շփվել: 4.Իր սիրած աղջկան փորձի չսահմանափակել, վստահելով նրան քիչ բան արգելել, և ավելորդ խանդի տեսարաններով չապացուցի իր սերը: 5. Չչարախոսի իր նախկին ընկերուհու մասին, ո՛չ իր ընկերների, ո՛չ էլ իր ընկերուհու մոտ, թեկուզև նա շատ տեղեկություններ ունենա այդ աղջկա մասին: 6.Փորձի ամեն ինչին հասնել իր սեփական աշխատանքով, իսկ դա անելուց հետո էլ իրեն ուրիշներից բարձր չդասի, հասկանա, որ եթե այսօր նա ունի լավ մեքենա, վաղը կարող է դա չունենալ: 7.Ունենա քաղաքավարության կանոններ, որոնք հիմա, կարծում եմ, շատերի մոտ է բացակայում: 8.Երբեք չսպասի, որ առաջին քայլը անի իր սիրած աղջիկը, հասկանալով, որ ինքն է տղան, և եթե սիրում է՝ կարող է ինքը առաջին քայլը անել առանց հպարտություն խաղալու: 9.Կարծում եմ՝ աղջիկները նաև գնահատում են, երբ տղաները ունենում են այնպիսի ընկերներ, որոնց ամեն հարցով կարելի է դիմել և երբեք մերժում չստանալ, և դրա հետ մեկտեղ նրանք էլ են այդպիսի ընկեր: 10.Անխո՛ս, նաև կարևոր է, որ տղան լինի ռոմանտիկ և միշտ իրենց սիրած աղջիկների կողքին, պատրաստ՝ տանելու նրանց բոլոր կամակորությունները: