1. Անհոգ, աշխույժ, ուրախ մարդ եք: Կյանքը Ձեզ համար ազատություն է եւ ինքնաբերություն: Փորձում եք վայելել յուրաքանչյուր պահը ամբողջությամբ: Ձեր նշանաբանն է «Ապրում ենք միայն մեկ անգամ»: Դուք բաց եք նոր տպավորությունների համար, հետաքրքրասեր եք եւ սիրում եք փոփոխություններ: Չեք սիրում սահմանափակ հանգամանքները: Դուք միշտ ուրախ եք անակնկալներին :
2.Անկախ եք եւ սպոնտան: Դուք միշտ գնում եք ձեր ճանապարհով: Ունեք գեղարվեստական ունակություններ, որոնք ցույց եք տալիս աշխատանքի կամ հանգստի ժամանակ: Ձեր կյանքի ճանապարհը շատ ինդիվիդուալ է: Դուք երբեք առանց մտածելու չեք ընդունում այն, ինչ այժմ «նորաձեւության» ճիչ է: Դուք ապրում եք համաձայն ձեր սեփական գաղափարների եւ համոզմունքների,նույնիսկ եթե դա նշանակում է, լողալ հոսանքին հակառակ:
3. Հակված եք ինքնադիտողության ու մտորումների, զգայուն եք:Նախընտրում եք լինել մենակ,ինքներդ ձեզ հետ, այլ ոչ թե հանդուրժել դատարկ եւ անիմաստ խոսակցությունները: Ձեր փոխհարաբերություններն ընկերների հետ շատ հարուստ են, այն տալիս է ձեզ հաշտ ու խաղաղ զգացմունք, ինչն էլ անհրաժեշտ է լավ տրամադրության համար: Ձեզ չի անհանգստացնում երկար մենությունը: Դուք հազվադեպ եք ձանձրանում:
4. Կենսուրախ, հավասարակշռված ու ներդաշնակ մարդ եք: Դուք գնահատում եք բնականությունը եւ պարզությունը: Մարդկանց շատ հարմարավետ է ձեզ հետ, որովհետեւ դուք ամուր կանգնած եք գետնին, եւ ձեզ կարող են վստահել: Նրանց համար, ովքեր թանկ են ձեզ, տալիս եք ապահովության զգացում: Ձեզ տեսնում են, որպես նուրբ եւ մեղմ մարդու: Հագուստից նախընտրում եք գործնականը եւ անմեղ էլեգանտը:
5. Պրագմատիկ եք ,մասնագիտական, վստահ ձեր կարողությունների վրա. Դուք պահում եք կյանքը վերահսկողության տակ եւ չեք գնում բախտին ընդառաջ, միայն սեփական գործողություններին: Դուք լուծում եք խնդիրնրը հեշտ տարբերակներով խուսափելով խառնաշփոթներից: Դուք սթափ եք նայում կյանքին: Ձեզ հեշտությամբ վստահում են գործի պատասխանատու մաս : Ձեր հոգու ուժը զգացվում է ուրիշների կողմից. Դուք երբեք չեք բավարարվում մինչեւ չեք հասցնում սկսածը ավարտին:
6. Խաղաղ, բնական եւ ոչ ագրեսիվ մարդ եք: Շատ հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ, բայց միեւնույն ժամանակ, շատ զգույշ եք մարդկանց հարցում: Հեշտությամբ եք ձեռք բերում ընկերներ, բայց միեւնույն ժամանակ սիրում եք վայելել մենակությունը եւ անկախությունը. Ժամանակ առ ժամանակ ձեզ հարկավոր է ընդմիջում ամեն ինչից եւ մենակություն, մտածել կյանքի իմաստի մասին եւ վայելել մենակությունը: Գնահատեք այն, ինչ կյանքն առաջարկում է ձեզ.
7. Վստահ սեփական ուժերի մեջ վերլուծաբան եք, ում կարելի է վստահել: Ձեր ուժեղ զգայունությունը օգնում է ձեզ ճանաչել թե ինչ է իրական արժեքը, որակը:Մշակույթը առանձնահատուկ դեր է խաղում ձեր կյանքում: Դուք ունեք ձեր յուրահատուկ ճաշակը' բացառիկ եւ էլեգանտ, զերծ շաբլոններից:
8. Ռոմանտիկ, երազկոտ, զգացմունքային անձնավորություն եք: Շատ զգայուն մարդ եք: Ձեզ համար կարեւոր են մարդկանց այն խոսքերը, որոնք սրտից են բխում,,նաեւ կարեւոր են ձեր երազները. Դուք չեք ընդունում մարդկանց, ովքեր ժխտում են ռոմանտիզմը եւ հիմնված են միայն ռեալիզմի վրա: Չեք ընդունում այն ամենը, ինչ սահմանափակում է ձեր զգացմունքները:
9. Դինամիկ, ակտիվ, աշխույժ մարդ եք: Դուք հակված են գնալ ռիսկի նոր զգացմունքներ ստանալու համար: Ադրենալինի սիրահար եք: Ամենից շատ նախընտրում եք խաղալ առաջատար դերեր միջոցառումներին կամ ընկերական հավաքույթներին: Նախ մտածում եք ձեր եւ ձեր “Ես”-ի մասին, իսկ հետո մնացածի:
LoveYou.am