Հարգելի ´ընթեցողներ' Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ Բրիտանացիները մեծ “սյուրպրիզ” են մեզ մատուցել, որի բովանդակությունը իր ցինիզմով իրոք մտորելու տեղիք է տալիս: Բանը նրանում է, որ Բրիտանական թանգարանի տնօրինությունը Արեւմտյան Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը իր «54 ցուցասրահում» ներկայացնում է «Հնագույն Թուրքիա» կեղծ անվանումով բաժնում: այս թեմային առաջինը արձագանքել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանը, որի ջանքերով դուրս է եկել «Հնագույն Թուրքիա» կեղծիքի ցուցադրությանը Բրիտանական թանգարանում» անգլալեզու գիրքը: Վերոհիշյալ գիրքը բացահայտորեն ցույց է տալիս, թե, ինչպես է Անգլիայի կողմից անտեսվում և աղավաղվում մեր հայկական պատմությունը: Ամբողջ ցինիզմը կայանում է նրանում, որ ցուցասրահի գտածոները պատկանում են մ.թ.ա-ժամանակաշրջաններին, երբ Թուրքիա անվանումը ընդհանրապես չկար, ինչի ում համար է գաղտնիք, որ թուրքերի նախնիներ սելջուկների քոչվոր ցեղերն Արեւմտյան Ասիայում են հայտնվել միայն 11-րդ դարի երկրորդ կեսից, ուստի միանգամայն անհեթեթ է «Հին Թուրքիայի» գոյության փաստը: Ինչ է ուզում սրանով հասնել Անգլիան: Այս հարցին ես դժվարանում եմ պատասխանել, քանզի ես սա չեմ կարող համարել վրիպում թանգարանի տնօրինության կողմից, ես չեմ կարծում, որ աշխարհահռչակ այդ թանգարում հավաքվել են անգրագետ մասնագետներ և առանց որևէ վերահսկողության ինչ ուզում անում են, քանզի միայն անգրագետ գիտնականը, կամ գիտնականները կարող են իրենց թույլ տալ նման “ապուշություն”'վերագրել գտածոնները գոյություն չունեցող “հնագույն Թուրքիային”: Ես չեմ կարող հավատալ, որ Բրիտանական թանգարանի ադմինիստրացիան ծանոթ չի եղել Հայաստանի մասին եղած հին հունական, ասուրական, հռոմեական եւ նույնիսկ հենց բրիտանական աղբյուրներում եղած տեղեկությունների հետ: Եթե մենք համարում ենք, որ վերոհիշյալ թանգարանը իր պրոֆեսիոնալիզմով և պրոֆեսիոնալ մասնագետներով լավագույներից մեկն է աշխարհում, իսկ դա տվյալ պարագայում ցավոք սրտի այդպես էլ կա ,ստացվում է միայն մի բան, որ այստեղ նրանք գործել են զուտ Անգլիական պետության որոշ շրջանակների թելադրանքով: Իսկ եթե դա այդպես է, ապա, ինչու է լռում մեր դիվանագիտական կորպուսը, չէ, որ սրանով Բրիտանիան մարդու իրավունքների միջազգային օրենքի տեսանկյունից խախտում է Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի մշակութային ժառանգության իրավունքները: Չէ, որ սա իրենց ցեղասպանության յուրահատուկ ժխտում է ներկայացնում, այն էլ 100-ամյակից առաջ:

Կարեն Թումանյան