Քանի դեռ Եվրասիական միությունը ցամաքային սահման չունի Հայաստանի հետ, ուրեմն այս միությանը մեր երկրի մասնակցությունը ֆիկցիա է լինելու։ Իսկ ավելի ճիշտ՝ անհնար է լինելու, քանի որ չի կարող գործել նման պայմաններում։
Ռուսների ակտիվությունը Ադրբեջանի նկատմամբ անպայման պայմանավորված է այդ երկրին ներգրավելու համար Եվրասիական միությանը, որի դեպքում միայն իրական հնարավորություն կստեղծվի Հայաստանին ներգրավելու այդ կազմակերպությանը։
Հնարավոր է անգամ, որ ռուսներն ու ազիկները գաղտնի համաձայնության գան Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությանը Եվրասիական միությանը, որպեսզի հաջողացնեն Հայաստանի անդամագրելու հարցը։ Սա շատ լավ հնարք է, որ այսպես ասած Հայաստանին "գցեն"՝ կուտը տալով և այդպիսով ստորագրել տան Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը։
Դրա համար է պուտինը ասում, որ Ղարաբաղի Հարցը պետք է քաղաքական ճանապարհով լուծվի, քանի որ Ադրբեջանի Եվրասիական անդամակցության դեպքում Ղարաբաղը կդիտվի, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս և Հայաստանից կպահանջեն լքել "նվաճված" տարածքը։
Անկախ այս գործընթացներից Հայաստանը պետք է վարի հակառուսական քաղաքականություն։ Գոյություն ունեն այլ՝ շատ ավելի ճկուն քայլեր, որոնք Հայաստանի իշխանավորների խելքի բանը չեն։
Այսօր Հայաստանի իշխանափոխության հարցը մեզ համար թիվ 1 խնդիրը պետք է լինի։
Հանուն Անկախ Պետականության։