Սպիտակ տրյուֆել (սունկ). այս ուտեստի ստույգ գինը գոյություն չունի, քանի որ ամեն մի հատիկ սունկը վաճառվում է միայն աճուրդների ժամանակ: Վերջինիս ամենաբարձր արժեքը կազմել է 30 հազար եվրո:

Սև շոկոլադ. էկզոտիկ քաղցրավենիքների սիրահարներին առաջարկվում է “Chocopologie by Knipschildt” շոկոլադը, որն ամենաթանկն է աշխարհում: Նրա հայրենիքը Միացյալ Նահանգներն են: 453 գր. քաշով շոկոլադե սալիկի արժեքը կազմում է 2600 ԱՄՆ դոլար:

Կարտոֆիլ. դրա առկայությունը տվյալ ցուցակում կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, սակայն "La Bonnotte" կարտոֆիլի 1 կգ արժեքը կազմում է 500 եվրո: Այն աճում է Նուրմուատիե կղզու վրա, իսկ բերքահավաքն իրականցվում է բացառապես ձեռքով:

Ձվածեղ. էկզոտիկ ձվածեղ վայելելու համար այս ուտեստի սիրահարները կարող են ուղևորվել Նյու Յորքի "Le Parker Meridien" հյուրանոց: Հենց այստեղ կարելի է պատվիրել աշխարհի ամենաթանկ ձվածեղը 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բնականաբար, վերջինիս բաղադրության մեջ են մտնում ոչ միայն հավկիթներ, այլ յուրատեսակ այլ բաղադրամասեր, օրինակ' լոբստերներ: Ուտեստը մատուցվում է տապակած կարտոֆիլե բարձիկի վրա, իսկ որպես ձևավորում օգտագործվում է սևրուգա ձկան խավիարը:

Թեյ. աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»: Այն պատկանում է ուլունների շարքին (ուլունը թեյի տեսակ է, որն ունի շատ սուր համ և բուրմունք): «Մեծ կարմիր խալաթ» ստանում են 6 թփերի տերևներից: Թեյի գինը կազմում է 1 կգ-ի համար 685 հազար ամերիկյան դոլար:

Սուրճ. աշխարհի ամենաթանկ սուրճը "Kopi Luwak"-ն է: "Kopi" ինդոնեզերեն նշանակում է "սուրճ", իսկ "Luwak"-ը դա մի ոչ շատ մեծ վայրի կենդանի է, որը սիրում է սնվել սուրճի ծառի հասած բերքով' դրանցից ընտրելով լավագույնները: Նա ավելի շատ սուրճ է ուտում, քան կարող է մարսել: Չմարսված հատիկները, անցնելով կենդանու աղիներով, ենթարկվում են ֆերմենտների ազդեցությանը' այսպիսով հաղորդելով սուրճին անկրկնելի համ և հոտ: Այս սուրճի մի կիլոգրամն արժե 300-400 ԱՄՆ դոլար: