-Պարոն պրոֆեսոր և Տեր Հայր Յասենցկիյ-Վոյնո՛, ո՞նց պատահեց, որ երեկոյան Դուք աղոթում եք, իսկ առավոտյան մարդկանց եք կտրում ու հերձում,- զայրացած հարցրեց չեկիստ Պետերսը:

-Ես իրենց փրկության համար եմ կտրում, իսկ հանուն ինչի՞ եք դուք իրենց հերձում, քաղաքացի դատախա՛զ,- պատասխանեց հոգևորականը: Դահլիճը լցվեց ծիծաղով և ծափողջույններով:
-Ինչպե՞ս եք կարողանում Դուք հավատալ ձեր Աստծուն, տեսե՞լ եք իրեն երբևէ, պարոն պրոֆեսո՛ր և Տեր Հա՛յր,- ժպիտը դեմքին հարցրեց Պետերսը:
-Ո՛չ, ես երբեք չեմ տեսել Տիրոջը: Կյանքիս ընթացքում բազում անգամներ եմ գլխուղեղի վիրահատություն անցկացրել, սակայն գանգուղեղը բացելուց՝ երբեք ո՛չ մարդու խելքն եմ տեսել, ո՛չ էլ խիղճը, քաղացի դատախա՛զ, պատասխանեց հոգևորականը:
Հոգևորականը՝ սրբերի շարքին դասված՝ Մկրտիչ Լուկան էր:

Հ.Գ. Ցավոք սրտի, բայց ոչ մի տեղ հայերեն թարգմանությունը չկա, այն ինչ դատավարությունը լուսաբանվել է թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն, թե՛ ֆրանսերեն, թե՛ էլի տարբեր լեզուներով... Շատ խորիմաստ պատասխան է:
Պարտադիր չէ տեսնես, որպեսզի հավատաս, բայց պարտադիր է հավատաս, որպեսզի տեսնես...
/©Հովազ/