ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայտնի խոսք կա՝ երբ սկսում ես բանավիճել իդիոտի հետ, թող ների ինձ Դոստոեւսկու ԻԴԻՈՏԸ, նշանակում է իդիոտ եք երկուսդ էլ։ Ես սրբորեն փորձել եմ հետեւել այդ կանոնին ու չբանավիճել իդիոտների հետ, քանզի իդիոտիզմի տատամիի վրա իրենք բացարձակ չեմպիոն են։

Բայց, վերջին շրջանում իդիոտների եւ հատկապես՝ «убежденный идиот»-ների, որոնց անձնագրում ազգության դիմաց ակնհայտորեն պիտի գրվի՝ «ԱՊՈՒՇ», տեսակարար կշռի ֆենոմենալ աճ կա։ Ու էս իդիոտները, որոնք տառապում են Դանինգ-Կրյուգերի՝ ամենագիտության եւ անսխալականության սինդրոմով, հայտ են ներկայացնում իրենց տարածման արագությամբ մրցելու կորոնովիրուսի նոր շտամի հետ։
Բայց էս իդիոտները մի նախանձելի հատկություն ունեն՝ սեկտանտների նման հավատավոր են։ Ու երեւի իդիոտի երդվյալն է լավը։

Անկեղծ մտահոգություն ունեմ։ Իդիոտիզմի դեմ պատվաստում ոնց որ թե չկա, իսկ բազմացման էս արագությունը լուրջ սթրես է, որ մի X պահի ինչ- որ մի հավատավոր իդիոտ քեզ, այնուամենայնիվ, չի ներքաշի իր հետ դիսկուրսի տիրույթ ու սեփական իդիոտիզմի «պերեդոզով» չի ջախջախի։

Ես լիբերալ մարդ եմ, բայց էս վերջերս լուրջ սկսել եմ մտածել դիկտատուրայի մասին։
Սթափ մտքի դիկտատուրայի»։