«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչների բարեգործների տրամադրած միջոցների շնորհիվ աջակցություն է ցուցաբերում, գրառում է արել Facebook-ի իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «10 երեխաներից 4-ը քնում են փոքրիկ տան պաղ հատակին։

Մի շատ փոքրիկ և հին տան մեջ է բնակվում 10 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը։ Երեխաներից 4-ը հատակին են քնում։ Մահճակալներ չունեն մայրը խնդրեց նաև մի պահարան։ Իմ մի լավ ընկերը այսօր երկու մահճակալ կտրամադրի, բայց  ոչ պակաս խնդիր է, թե որտեղ են տեղավորելու դրանք։

Մի խոսքով այսպես էլ ապրել և ապրում են բազմազավակ ընտանիքները»։