Ռուբեն Մխիթարյանի էջից. «Արցախ…

Այսօր դու լսելու ես բազմաթիվ շնորհավորանքներ ու ուղերձներ… Իրար հերթ չտալով քեզ ասելու են, թե որքան կարևոր ես դու ու ինչքան են քեզ սիրում… Քեզ ազատագրողների խոսքերում հպարտության մեջ ափսոսանք է լսվելու, իսկ քեզ հանձնողները գեղեցիկ մաղթանքների ու բառակապակցությունների տակ փորձելու են թաքցնել իրենց հանցավոր քայլերի արդյունքը… Բոլորը, այո՛, բոլորը քեզ գովերգելու են, հիանալու են քեզնով… Ու ոչ մեկ «շնորհավոր» բառի փոխարեն չի գրի,- կներես…

Կներես, Արցախ ջան….»: