Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ պարտվելու թուրքին
Հունիսի 21-ին որոշվելու է՝ Հայաստա՞ն, թե Թուրքիայի վիլայեթ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ անվտանգությո՞ւն, թե շագրենի կաշվի նման բզկտվող Հայաստան։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ երկրի արժանապատվությո՞ւն, թե միջազգային մասշտաբի պոլի շոր։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ արժանապատիվ քաղաքացի՞, թե թուրքի առաջ դուռ բացող լաքեյ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնիշխան տնտեսությո՞ւն, թե թուրքի տնտեսության թափոնի սպառող։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ քաղաքացի՞, թե խառնամբոխ։
Հունիսի 21-ին որոշվելու է՝ ինքնապահպանմա՞ն, թե պավլովյան բնազդ։
Հայաստանը չի դառնալու Թուրքիայի վիլայեթ։
Ճանապարհը մեկն է՝ չընտրե՛լ Նիկոլին։
Չսպանե՛լ Հայաստանը։
Այսօր ժամը 19-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»։