Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա իր հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է ընտանեկան, անձնական, ժամանցի, ճանապարհորդությունների մասին պատմող հրապարակումներով։
Երկար դադարից հետո պարուհին նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Հրապարակմանը կից նա գրել է․
«Բարև իմ սիրելի... երկար ժամանակ չենք հանդիպել և շփվել... այս ամիսը շատ ծանր էր իմ և իմ ընտանիքի համար։ Դժվարությունները շատ էին։ Բայց մենք ուժեղ ենք ավելի քան պատկերացնում ենք։ Վերադարձել եմ և նորից սկսում եմ իմ աշխատանքները։ Նոր ծրագրեր ունեմ որոնք շատ շուտով կներկայացնեմ ձեզ և սպասում եմ ձեր աջակցությանը... Շաաատ կարոտել եմ ձեզ։ Սիրում եմ ձեզ)
Հ.Գ Իսկ այն մարդիկ ովքեր կփորձեն ինքնահաստատվել և իրենց նեգատիվ և ոչ ադեկվատ կարծիքը հայտնել մեկնաբանություններում միանգամից կուղարկեմ բլոկ անվերադարձ)
Մի չարացեք, սիրեք կյանքը, շնորհակալ եղեք ամեն ապրած վայրկյանի համար, գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց և ամեն բան լավ կլինի)»։